211652_close_icon
views-count4465 դիտում article-date 14:47 01-05-2015

«Կենտրոն կանաչապատման» աշխատակիցները փորձում են հեռացնել բարդիների վտանգավոր ճյուղերը, իսկ բնակիչները չեն վստահում նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարները այս օրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ իրենց վարչական շրջաններում գտնվող չորացած և ոչ պիտանի ծառերը փորձում են հեռացնել, փոխարենը հանված ծառերի տեղում տնկվելու են նոր ծառեր: Այսօր՝ մայիսի 1-ին, Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցները Մոսկովյան փողոցում հեռացնում էին ոչ պիտանի ծառերը, նրանք պետք է էտեին նաև 2 հսկայական բարդիները: Եթե նրանց հաջողվեց չոր ծառերը բնակիչների հետ համատեղ հեռացնել, ապա բարդիների հարցում իրար հետ «լեզու չգտան»: Անգամ բակ ժամանեց այդ շենքում բնակվող Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, իսկ հարևաններն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ այդ ծառերը տարիներ առաջ տնկվել և խնամվել են Կարեն Աղամյանի կողմից: Կանաչապատման պատասխանատուներն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ այդ բարդիները ոչ թե հանվում են, այլ փորձում են հեռացնել վտանգավոր ճյուղերը, քանի որ եղել են դեպքեր, երբ ուժեղ քամու հետևանքով ծառեր են ընկել և վտանգ են ներկայացրել մարդկանց համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր