1651 դիտում
19:53 08-06-2014
Սանիտարական է՞տ, թե՞... որտե՞ղ են բարդիների անհետացած ճյուղերը. տեսանյութ
Գյուլագարակից Ստեփանավան տանող ծառուղին օրեցօր նոսրանում է: Ստեփանավանի Ճանապարհների շինարարություն և շահագործում ընկերությունն այստեղ արդեն 15 օր է` ծառերի սանիտարական հատումներ է անում:
Ստեփանավանի «Օրհուս» կենտրոնի համակարգողը դեմ չէ ծառերի խանգարող ճյուղերը հատելուն, բայց պնդում է` էտը տեղին չէ: Բնապահպաններին էտված ծառերն են անհանգստացնում, Ստեփանավանի բնակիչներին` ծառերի անհետացած ճյուղերը: Ո՞ւր են դրանք: Բնակիչներն հույս ունեին, որ ձմեռվա վառելափայտի մի մասը Գյուլագարակ-Ստեփանավանի ծառուղուց են տանելու:
Ստեփանավանի Ճանշինի տնօրենը բնակիչների դժգոհությունն անտեղի է համարում: Կտրված ճյուղերը պահեստում են ամբարել: Ում, ինչքան կհասնի, դեռ ինքն էլ չգիտի: Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհի բարդիները 60-70 տարեկան են: 30 ծառ արդեն էտվել է, մնացածին էլ մինչև աշուն հերթը կհասնի:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29229]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9274 դիտում
09:48 09-06-2017
Որտե՞ղ են ՊՊԾ գնդում անհետացած միլիոնները․ «Ժողովուրդ»
3060 դիտում
22:42 22-11-2020
Գոհար Մելոյան. Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները
Այս բաժնից
2224 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
682 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
631 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի