211652_close_icon
views-count11128 դիտում article-date 13:46 01-05-2015

Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են 3 Mercedes, Toyota Corolla և Toyota Land Cruiser. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են 3 Mercedes, Toyota Corolla և Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել «Նաիրի Ինշուրանս» և «Ռեսո» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր