Ահաբեկչական սպառնալիքների պատճառով Գերմանիայում չեղյալ է հայտարարվել մայիսմեկյան հեծանվային արշավը
Գերմանիայի իշխանությունները հայտարարել են Մայնի Ֆրանկֆուրտի շուրջը մայիսի 1-ին նախատեսվող միջազգային հեծանվային ավանդական արշավի չեղյալ հայտարարման մասին։ Պատճառը հնարավոր ահաբեկչական սպառնալիքներն են: Բանն այն է, որ նախօրեին Գերմանիայի ոստիկանությունը Օբերուրզել քաղաքում ձերբակալել էր ամուսնական զույգի, որը ահաբեկչական ակտ էր նախապատրաստել:
Ինչպես տեղեկացնում է «mir24.tv»-ն, Գեսսեն հողերի ոստիկանության վարչությունից հայտարարել են, որ այդ որոշումը կայացվել է «բնակչությանը սպառնացող հնարավոր ահաբեկչությունների տվյալների պատճառով»: