NASA-ն հրապարակել է Պլուտոն մոլորակի առաջին լուսանկարները
Ինչպես տեղեկացնում է «bbc.co.uk»-ն, ամերիկյան միջմոլորակային «New Horizons» զոնդը 113 մլն կմ հեռավորությունից Երկիր է փոխանցել Պլուտոնի առաջին լուսանկարները։
Լուսանկարներում երևում են գաճաճ մոլորակի մութ և լուսավոր հատվածները։ Լուսավոր հատվածը կարող է լինել բևեռային գլխարկը։
Որոշ նկարներում հնարավոր է եղել տեսնել Պլուտոնի ամենամեծ արբանյակը՝ Հարոնը։
«New Horizons» զոնդն արձակվել էր NASA-ի կողմից 2006 թ.։
Մինչև 2015 թ. հուլիսի 14-ը ավտոմատ միջմոլորակային կայանը պետք է հասնի Պլուտոնից նվազագույն հեռավորության վրա՝ 12.5 հազար կմ։