NASA-ն հրապարակել է Ցերերա թզուկ-մոլորակի «սպիտակ կետերի» լուսանկարը
NASA Dawn տիեզերական սարքի միջոցով ստացվել է Ցերերա թզուկ-մոլորակի «սպիտակ կետերի» առավելագույն հստակ լուսանկարը, որն արվել է մորոլակից 13600 կմ հեռավորության վրա:
Ցերերայի խառնարանում գտնվող այդ կետերի ծագումնաբանությունը դեռեւս հայտնի չէ: Լուսանկարը հնարավորություն է տվել մոտիկից տեսնելու դրանք: Պարզվել է, որ դրանցից մեկը բաղկացած է ավելի փոքր կետերից: Աստղագետների խոսքով` դրանց վառ գույնը պայմանավորված է «սպիտակ կետերի» բաղկացուցիչ նյութով, որը դեռեւս պարզ չէ` ինչ է:
Առաջիկայում եւս NASA Dawn-ի միջոցով թզուկ-մոլորակի ուսումնասիրությունը կշարունակվի: