3797 դիտում
10:10 30-04-2015
«Աշտարակ կաթ»-ի և «Թամարա»-ի վարորդների և առաքիչների վեճը վերածվել է ծեծկռտուքի. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի «Վան» խանութի ավտոկայանատեղիում կայանատեղի համար «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վարորդն ու առաքիչը վիճել են «Թամարա» ՍՊԸ-ի վարորդի և առաքիչի հետ: Արդյունքում, վեճը վերածվել է ծեծկռտուքի, և վարորդներն ու առաքիչները երկուսը երկուսի դեմ մենամարտի են բռնվել: Նշված խանութի աշխատակիցները և հավաքված մարդիկ ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել և բաժանել «մարտնչող» կողմերին, մինչև որ դեպքի վայր չեն ժամանել իրավապահները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ հետաքննություն է ընթանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»