1124 դիտում
09:43 30-04-2015
Հրայր Թովմասյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ և 58 հազար դոլար. Ժողովուրդ
«ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ և 58 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Հրայր Թովմասյանը երեք աղբյուրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր 5 մլն 358 հազար դրամ: Իսկ նախորդ տարվա ընթացքում տրված փոխառությունների դիմաց Թովմասյանի եկամուտը կազմել 480 հազար դրամ:
Վերը բերվածից բացի՝ Աժ աշխատակազմի ղեկավարը 2014 թ.-ին օտարել է բազմաբնակարան շենքում բնակարան՝ 60 մլն 175 հազար դրամ արժեքով: Ինչպես նաև անցած տարի Թովմասյանին վերադարձրել են 50 հազար դոլարի փոխառություն (պարտքով տրված գումար): Իսկ, ահա, Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, նույնպես 2014 թվականին պարտքով տված խոշոր գումար է ստացել՝ 30 հազար դոլարի չակավ: Թովմասյանի տիկինը տարեկան 700 դոլար եկամուտ ունի, որը ստացել է որպես փոխառության տոկոսավճար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
08:44 09-09-2015
Դատավոր Կարեն Չիլինգարյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 20 հազար դոլար
3395 դիտում
09:35 26-02-2016
Հրայր Ղուկասյանն ունի 8 մլն դրամ, 25 հազար դոլար և 10 հազար եվրո. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1282 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»