211652_close_icon
views-count1767 դիտում article-date 08:44 09-09-2015

Դատավոր Կարեն Չիլինգարյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 20 հազար դոլար

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում եւ ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում: Չիլինգարյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն, 2014թ. նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Կարեն Չիլինգարյանն իր հայտարարագրում նշել է, որ անցած տարի որպես նվիրատվություն ստացել է 33 հազար դոլար: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 764 հազար դրամ: Դատավորի կինը՝ Կարինե Բոյաջյանը, պարզվում է՝ ավելի հարուստ է: Նրա դրամական միջոցները 2014թ. կազմել են 500 հազար դրամ, 8 հազար 500 դոլար եւ 33 հազար եվրո»:

Նմանատիպ նյութեր