Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը դադարեցվել է
Ռուսաստանը դադարեցնում է համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Այդ մասին "Комсомольская правда" թերթին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է Interfax-ը:
Ավելին, Անտոնովը նշել է. «Նատոյականները հերթական անհամերաշխ քայլ են անում, երբ խոսում են կառույցի շտաբում մեր ներկայացուցիչների թվի կրճատման մասին: Նրանք նույնիսկ թույլ չեն տալիս մեր ներկայացուցիչներին մտնել շտաբ: Մենք այլևս ընդհանուր ոչինչ չունենք. մնացել են միայն ներկայացուցչական մակարդակով շփումները»: