ՆԱՏՕ֊ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը
ՆԱՏՕ֊ն դադարեցնում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը։ Այս մասին Ուկրաինայի Գլխավոր ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, փոխանցում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ռադայի մամլո ծառայությունը։
Ռասմուսենը հույս է հայտնել, որ սեպտեմբերին նախատեսված Ուկրաինա֊ՆԱՏՕ համաժողովը հնարավորություն կընձեռի 2 կողմերի միջև արդյունավետ համագործակցության քայլեր իրականացնել։