Ֆոտոցուցահանդես` «Ճանաչել և հպարտանալ» խորագրով
2015թ. ապրիլի 30-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Հիշել և հպարտանալ» խորագրի ներքո կազմակերպում է միջոցառում` «Հայորդիների ծանրակշիռ ավանդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» թեմայով, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին և 2015 թվականը ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելուն:
Միջոցառման նպատակն է գնահատել ֆաշիզմի դեմ առաջադեմ մարդկության հաղթանակի գործում հայ ժողովրդի ծանրակշիռ ավանդը, նրա մասնակցությամբ կերտած Մեծ հաղթանակը, որի ժառանգորդն ենք այսօր:
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի վետերանների միության անդամներ, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, մի շարք բուհերի, երիտասարդական, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվելու է ֆոտոցուցահանդես` «Ճանաչել և հպարտանալ» խորագրի ներքո: