211652_close_icon
views-count1284 դիտում article-date 15:50 10-10-2021

«Մեծ հաղթանակի դեմքերը». Երևանում բացվել է բացառիկ ֆոտոցուցահանդես Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում բացված «Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը թույլ է տալիս ոչ միայն հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, այլև պահպանել պատմական հիշողությունը, այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցել նոր սերունդներին:

Այդ մասին «Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մեծ հաղթանակի դեմքերը» ֆոտոցուցահանդեսը, որը կտևի մեկ շաբաթ, կազմակերված է Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ, Թովմասյան միջազգային հիմնադրամի հետ համատեղ, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ:

Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց, ովքեր ճակատում էին կամ ծառայում էին ընդհանուր գործին թիկունքում: Սա ծավալուն աշխատանքի արդյունք է:

Լուսանկարիչ Տաթև/Ազատուհի Մնացականյանը շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները, և նկարել է 110 վետերանների դեմքերը` պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար: Բացման ամսաթիվը պատահական չէր ընտրված:

Նախագիծը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի սկզբի 80-րդ տարելիցին և ներկայացվել է հենց հոկտեմբերի 9-ին, քանի որ դա հիշարժան պատմական օր է՝ 1943 թվականին Կովկասի համար մղվող ճակատամարտում նացիստական զորքերի նկատմամբ խորհրդային բանակի ջախջախիչ հաղթանակի տարելիցն է։ Ռուսաստանում, ի հիշատակ այդ պատմական իրադարձության, նշվում է Ռազմական փառքի օրը: Բացի այդ, դա Երևանի օրն էր. Հայաստանի մայրաքաղաքը դարձավ 2803 տարեկան է:

«Սիրելի վետերաններ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ձեզ հետ՝ «Մեծ հաղթանակի դեմքերը» հիանալի ֆոտոուցահանդեսի բացմանը, որը շատերի ջանքերի արդյունքն է և, իհարկե, առաջին հերթին, նկարիչ և լուսանկարիչ Տաթև Մնացականյանի: Այսպիսի իրադարձությունները տարիների ընթացքում ավելի ու ավելի արժեքավոր են դառնում: Որքան ավելի հեռու ենք Հայրենական մեծ պատերազմի ողբերգական օրերից, այնքան ավելի լավ ենք հասկանում դրանց իմաստը, և այնքան ավելի երախտապարտ ենք ձեզ՝ նրանց, ովքեր չխնայեցին իրենց հաղթանակը կերտելու համար:

Շնորհակալություն», - ասաց Սերգեյ Կոպիրկինը: Նա ընդգծեց, որ նշվում է ոչ միայն պատերազմի սկզբի 80-րդ տարելիցը, այլև Հայրենական մեծ պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկի` Կովկասի համար մղվող պայքարի ավարտի տարեդարձը: «Սա այն մարտերից էր, որը մոտեցրեց մեր ընդհանուր հաղթանակը: Հիշելով այդ իրադարձությունները՝ մենք, իհարկե, դասեր ենք քաղում անցյալից: Այն, ինչ տեղի ունեցավ, այդ ողբերգությունը չպետք է կրկնվի:

Հետևաբար, շատ կարևոր է պահել հիշողությունը այդ իրադարձությունների մասին, ճշմարտությունը փոխանցել նոր սերունդներին: Եվ դուք կենդանի հիշողություն եք, շատ շնորհակալ ենք ձեզ: Մենք միշտ կհիշենք ձեր արածը, միշտ երախտապարտ կլինենք, և, իհարկե, ցանկանում ենք, որ դուք հնարավորինս երկար մնաք մեզ հետ: Մաղթում եմ քաջ առողջություն, էներգիա, դուք մեզ իսկապես պետք եք, որպեսզի հիշենք կատարվածը և երբեք թույլ չտանք, որ այն կրկնվի», - ասաց դեսպանը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր հերթին նշեց. «Սիրելի վետերաններ, ես անսահման ուրախ եմ, որ դուք այստեղ եք, որ մեզ հետ միասին նշում եք մեր ընդհանուր հաղթանակը: Դուք հաղթեցիք Երկրորդ համաշխարհային պատերազմում, Հայրենական մեծ պատերազմում: Մենք՝ բոլոր սերունդներս, միշտ հպարտ ենք եղել և հպարտանում ենք ձեզանով, ձեր հաղթանակով»:

«Շատ կուզենայի, որ դուք դառնայիք վետերանների վերջին սերունդը, ում առջև մենք կխոնարհվեինք, որպեսզի ձեր փառահեղ պատմությունը փակեր պատերազմների էջը: Բայց Հայրենական մեծ պատերազմը չդարձավ վերջինը, և այժմ մենք ունենք վետերանների տարբեր սերունդներ: Սակայն վստահ եղեք, որ վետերանների այս նոր սերունդը ձեր դաստիարակության արդյունքն է, նրանք մեծացել են ձեր օրինակով:

Ձեր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում դարձավ օրինակ այս երիտասարդների համար, սովորեցրեց նրանց մինչև վերջ պաշտպանել Հայրենիքը: Պատերազմներն անցանկալի են, բայց եթե նրանք պարտադրված են, ապա պետք է հասնել հաղթանակի հանուն Հայրենիքի:

Մաղթում եմ ձեզ առողջություն, երկարակեցություն, մենք սիրում ենք բոլորիդ», - ասաց նախարարը: Երևանում Ռուսական տան մշակութային և պատմական նախագծերի բաժնի պետ Անդրանիկ Արզումանյանը հատկապես նշել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի աշխատանքը, նրա ոգևորությունը, մոտեցումը այս հատուկ նախագծին: «Տաթև Մնացականյանի աշխատանքի արդյունքների հիման վրա, ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսական աջակցությամբ, հրատարակվել է նաև կատալոգ, որը նվեր կստանան այս երեկոյի հերոսները:

Յուրաքանչյուր վետերանի համար Տաթև Մնացականյանն անձամբ կստորագրի կատալոգը: Շնորհակալություն, հարգելի Տաթև, աշխատանքի համար», - ասաց Անդրանիկ Արզումանյանը: Տաթև Մնացականյանը շնորհակալություն հայտնեց նախագծի իրականացման համար բոլոր կազմակերպիչներին, բայց հատկապես վետերաններին: «Որոշ հերոսներ արդեն չկան, բայց միևնույն ժամանակ նրանք մեզ հետ են` լուսանկարչական դիմանկարների շնորհիվ:

Հարգելի վետերաններ, դուք հրաշք եք, ձեզ հետ շփման ընթացքում ստացվում էր ոչ թե պարզապես ֆոտո, լուսանկար, այլ ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր պահը դարձավ իմ կյանքի մի մասը: Ցանկանում էի լուսանկարներում փոխանցել ձեր մեջ ապրող Հաղթանակի ոգին: Շատ շնորհակալ եմ և խոնարհվում եմ ձեր առջև», - ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը խորին շնորհակալություն հայտնեց լուսանկարչին և կազմակերպության անունից նրան հանձնեց վկայական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր