Ֆոտոցուցահանդես՝ «Ես աշխատում եմ» խորագրով
Նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին «Մոսկվայի տանը» «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Հաշմանդամների միջազգային օրվան (դեկտեմբերի 3) ընդառաջ կանցկացնի «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը:
Այն կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: