Յուրօրինակ ֆոտոցուցահանդես` Կամերային երաժշտության տանը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը բացվել է Էմին Արիստակեսյանի «Մի սենյակի պատմություն» խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Այցելուները հնարավորություն կունենան կատարել ճանապարհորդություն դեպի մարդկային էության ամենախորը և գաղտնի անկյունները: Էժանագին հյուրանոցային համարներից մեկի բնակիչների պատմություններն ուսումնասիրելով`կտեսնեն սոցիալական, կրոնական, հոգեբանական, սեքսուալ և այլ խնդիրներ, որոնց մասին չեն խոսում, ցույց չեն տալիս:
Ցուցահանդեսը նպատակ չունի խրախուսել, կամ ընդդիմանալ որևէ երևույթի, միակ նպատակն է՝ տալ հնարավորություն մի պահ կանգ առնել ու մտածել: