1160 դիտում
22:05 29-04-2015
Հունաստանի կառավարությունը կպատրաստի օրենսդրական նախաձեռնություն` արտասահմանում հույների ներդրումները կամավոր բացահայտելու վերաբերյալ
Հունաստանի կառավարությունը մշակում է օրինագիծ Շվեյցարիայում հույների ներդրումների և հարկային վճարումների մասին տեղեկատվությունը կամավոր բացահայտելու մասին: Ինչպես հայտնում է baltinfo.ru-ն, այս մասին հայտարարել են Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը և կոռուպցիայի դեմ պայքարի պետնախարար Պանայոտիս Նիկոլուդիսը:
Համապատասխան հայտարարությունը նրանք արել են Շվեյցարիայի ֆինանսների նախարարության պատվիրակության հետ բանակցություններից հետո: «Հունաստանի կառավարությունը կպատրաստի օրենսդրական նախաձեռնություն, որը կվերաբերի հույների կողմից արտասահմանում իրենց ներդրումների կամավոր բացահայտմանը: Օրենսդրական ամբողջ գործընթացի ընթացքում հունական կառավարությունը մշտապես կապի մեջ կգտնվի Շվեյցարիայի մեր գործընկերների հետ, այնպես որ՝ խորհրդարանում օրինագծի հավանության արժանանալուց և ընդունումից անմիջապես հետո կարող է ստորագրվել և կենսագործվել երկու երկրների միջև քաղաքական հռչակագիրը», - ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
16:55 26-03-2014
Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ
3918 դիտում
21:42 11-04-2016
1822 թվականի այս օրը Հունաստանի Քիոս կղզում թուրքերը իրականացրեցին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը