1713 դիտում
16:55 26-03-2014
Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը. Էդուարդ Շարմազանով. տեսանյութ
Մարտի 25-ը Հունաստանի ազգային օրն է: 1821 թվականի այս օրը հույները ձեռք բերեցին իրենց անկախությունը: Հայաստանում բնակվող հունական համայնքի ներկայացուցիչները գեղեցիկ ցերեկույթով նշեցին Ազգային օրը: Ցերեկույթին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
“Հույն ժողովուրդը առաջինը սկսեց Անկախության պայքարը Օսմանյան տիրապետության դեմ: Եվ այդ պայքարը ավարտվեց փառապանծ հաղթանակով: Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը և դա խորհրդանշական էր, որովհետև 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին, երբ տեղի ունեցան համիդյան ջարդերը, այնուհետև ցեղասպանությունը, հույները հայերի հետ միասին պայքարում էին Օսմանյան տիրապետության դեմ”,-նշեց ԱԺ փոխնախագահը: Նա այսօր շնորհավորում է և հայերին և հույներին, քանի որ մեր ժողովուրդների ճակատագրերը նման են:
Դեսպան Տայիսն ասաց , որ Հայաստանի տարբեր համայնքներում ապրում են հույները: Նա ուրախ է, որ նրանք ապրում են մի երկրում, որը Հունաստանի հետ դարավոր բարեկամությամբ է կապված:
Մայրական կողմից հույն Մարիամ Մխիթարյանը տոնի առթիվ ներկայացրեց հին լուսանկարների հավաքածուն, որտեղ զետեղված էր Հայաստանում հույների կյանքի եւ առօրյայի արտացոլումը:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=ZwJJ8g5dSGA]Henaran.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3846 դիտում
21:42 11-04-2016
1822 թվականի այս օրը Հունաստանի Քիոս կղզում թուրքերը իրականացրեցին Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ
Այս բաժնից
1342 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
934 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար