Ալիևն ու Սաակաշվիլին Բաքվում դռնփակ հանդիպում են անցկացրել
Բաքվում գտնվող Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը դռնփակ հանդիպում են անցկացրել այսօր, հաղորդում է apsny.ge-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը Սաալաշվիլիին ձերբակալելու և Վրաստանին արտահանձնելու խնդրանքով դիմել էր Ադրբեջանի իշխանություններին: Վերջինիս նկատմամբ դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն Սաակաշվիլիի և Ալիևի այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր չեն բավարարել Վրաստանի իշխանությունների խնդրանքը: