Պուտինն ու Էրդողանը Բաքվում դռնփակ հանդիպում են անցկացրել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել: Հանդիպումը եղել է դռնփակ, հաղորդում է Ria Novosti-ն:
Ռուսաստանի կողմից հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Հանդիպման մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ վերջիններս Ադրբեջանում մասնակցել են երեկ Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա չի եղել Եվրամիության անդամ պետություններից և ոչ մեկը: