Ալիևն ու Զալբերը Բաքվում քննարկել են Արցախյան բանակցությունների ընթացքն ու կարգավորման հեռանկարները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, կողմերը հանդիպմանը քննարկել են արցախյան հակամարտությունը, ինչպես նաև շփման գծում տիրող իրավիճակը, բանակցությունների ընթացքն ու կարգավորման հեռանկարները։
Ալիևը ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի շուրջ աշխատանքը որակել է որպես կողմերի միջև համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ: Անդրադառնալով Բրյուսել այցին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ անցկացվել են արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ: