Բալթիմորում վերսկսվել են փողոցային անկարգությունները. կան տասնյակ ձերբակալվածներ
Բալթիմորում երեկ երեկոյան վերսկսվել են փողոցային անկարգությունները: Քաղաքում հայտարարված են պարետային ժամ և արտակարգ դրություն, սակայն դրանք բողոքարարներին չեն խանգարել ծխագլանիկներ նետել իրավապահների ուղղությամբ:
Կան տասնյակ ձերբակալվածներ: Ազգային գվարդիան և ոստիկանությունը անցած օրերին հերթապահել են Բալթիմորի փողոցներում: Ուժեղացված է նաև ոստիկանական այն բաժնի հսկողությունը, ուր ապրիլի 12-ին տարել էին աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյին:
Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են նրա հուղարկավորությունից հետո: Երիտասարդը մահացել էր հիվանդանոցում` ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքներից: