Բալթիմորում պարետային ժամ է հայտարարվել
Բալթիմորում պարետային ժամ է հայտարարվել, իսկ Մերիլենդ նահանգում` արտակարգ դրություն: Քաղաքում անկարգությունները սկսվել են տղամարդու հուղարկավորությունից հետո: Ոստիկանները նրան ձերբակալել էին ապրիլի 12-ին, իսկ մեկ շաբաթ անց ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել էր:
Բալթիմոր է մտցվել Միացյալ Նահանգների Ազգային գվարդիան: Փողոցներ են դուրս եկել Մերիլենդի այլ քաղաքների իրավապահներ: Նահանգապետն օգնություն է խնդրել հարևան նահանգներից: Ագրեսիվ տրամադրված երիտասարդները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, խանութներ են թալանել և ավտոմեքենաներ հրկիզել: Նրանք այրել են նաև մի քանի շենք, այդ թվում` վերջերս կառուցված ծերանոցը:
Ծեծկռտուքի հետևանքով տուժել է 15 ոստիկան: Ձերբակալվել է 30 ցուցարար: