211652_close_icon

Ֆերգյուսոնում անկարգությունները մեծ թափ են ստացել

views-count1253 դիտում article-date 11:00 25-11-2014
Սենթ Լուիսի ոստիկանությունը հայտնել է Ֆերգյուսոնի շարունակվող բախումների ու անկարգությունների մասին, որոնք վերսկսվել են այն բանից հետո, երբ անճչափահասին սպանած ոստիկանին դատարանն արդարացրեց: BBC-ի փոխանցմամբ՝ դատավճի հրապարակումից հետո զայրացած ամբոխը խանութներ ու ավտոմեքենաներ է հրդեհում: Ոստիկանությունը ցուցարարներին պատասխանել է արցունքաբեր գազի կիրառմամբ: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի Քաղավիացիայի Դաշնային ծառայությունը հայտարարել է Սենթ Լուիսի վրայով թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին: Հիշեցնենք, որ անչափահաս աֆրոամերիկացի տղան սպանվել է այս տարվա օգոստոսին ոստիկանի արձակած կրակոցից, ինչից հետո բողոքի մեծ ցույցեր ու անկարգություններ են սկսվել քաղաքում:

Նմանատիպ նյութեր