211652_close_icon
views-count2752 դիտում article-date 12:13 28-04-2015

Չի կարելի նախագահի ականջից բռնած այս ու այն կողմ տանել. Մարգվելաշվիլի

Պատկերացրեք, երբ մեր երկրում նախագահին անընդհատ մատնանշում են տեղը, որտեղ նա պետք է նստի: Ի՞նչը կպաշտպանի ձեզ, եթե վաղը նույն ձևով ձեզ հետ վարվեն, «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ պատասխանելով Հավլաբարի նախագահական նստավայրն ազատելու Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կոչին: Մարգվելաշվիլիի խոսքով՝ Իվանիշվիլին ողջ այդ խառնաշփոթը սարքել է, քանի որ մտադրություն ունի նախագահական նստավայրը որպես համալսարան ծառայեցնել: «Երբ գիտության նախարար էի, այդ մասին ասացի նրան, և նա շատ ոգևորվեց իմ առաջարկով, իսկ երբ նախագահ դարձա, իրավիճակը փոխվեց: Ես նկատեցի, որ փորձեր են արվում նախագահական համակարգը ճնշելու, փոքրացնելու: Դա ես նկատեցի 2014 թվականի փետրվարի 22-ին, երբ խորհրդարանում կառավարությունը հրաժարվեց ներկա գտնվել իմ ելույթին: Դա նպատակաուղղված քաղաքականություն էր՝ իմ դեմ»,-ասել է Վրաստանի նախագահը:

Նմանատիպ նյութեր