Վրաստանը անեքսիայի ենթարկելու բոլոր քայլերը ձախողման են դատապարտված. Գ. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, մեկնաբանելով Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշինքի և ինտեգրման մասին համաձայնագիր ստորագրելու ծրագրերը, հայտարարել է, որ բոլոր քայլերը՝ ուղղված Վրաստանը անեքսիայի ենթարկելուն, դատապարտված են ձախողման, հաղորդում է Georgia Online-ը:
Մարգվելաշվիլին նշել է, որ էթնիկ խմբերի ապագան և պաշտպանվածությունը հնարավոր է միայն Վրաստանի կազմում հանդես գալու դեպքում:
«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք այդ մասին: Խնդրել ենք նաև խորհրդարանին ամրագրել այդ սկզբունքային դիրքորոշումը: Այդ հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից: Հարցը բարձրաձայնել ենք միջազգային արենաներում»,-ասել է նա և հավելել, որ Վրաստանը հետագայում էլ քայլեր է ձեռնարկելու՝ դիմակայելու Ռուսաստանի գործողություններին: