Վրաստանը ծրագրում է բացառապես խաղաղ ճանապարհով վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան. Գ. Մարգվելաշվիլի
Վրաստանը ծրագրում է բացառապես խաղաղ ճանապարհով վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հացրազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին:
Ինչպես փոխանցում է News Georgia գործակալությունը, նույն օրը Վրաստանի նախագահն այցելել է Թբիլիսիի մերձակայքում՝ Ալեքսեևկա ավանում տեղակայված ռազմական օդակայան, որտեղ ներկա է գտնվել Վրաստանի ՊՆ-ի կողմից կազմակերպված վրացի հայտնի ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Կարտվելիշվիլիին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման մուտքը բաց է եղել բոլորի համար: Ներկա են եղել Վրաստանի բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակ քաղաքացիներ, արտասահմանից հրավիրված հյուրեր: կազմակերպվել են ցուցադրական թռիչքներ մարտական Cy-25 և ուսումնավարժական L-39 տիպի ինքնաթիռներով: Ցուցադրվել է նաև Վրաստանի ԶՈՒ ռազմատեխնիկան: