211652_close_icon
views-count6727 դիտում article-date 10:33 28-04-2015

Պատկան մարմիններն ու որոշ բնապահպաններ երևի սպասում են, որ դարն ապրած ու որդնած ծառերը պատուհաս դառնան քաղաքացիների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարներն ամեն անգամ հայտարարում են, որ իրենց վարչական շրջաններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի ավելանան կանաչ զանգվածները, իսկ ոչ պիտանի, չոր և իրենից վտանգ ներկայացնող ծառերը հեռացվելու են և փոխարենը տնկվելու են նորերը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը բազմաթիվ անգամներ նյութեր է հրապարակել, որ ուժեղ քամու հետևանքով ինչքան արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, երբ իրենց դարն ապրած հսկայական ծառերը պատուհաս են դարձել մարդկանց համար: Եղել են բազմաթիվ դեպքեր, որ ծառն ընկել է տրանսպորտային միջոցների, շենք-շինությունների վրա, և միայն երջանիկ պատահականություն է եղել, որ մահվան ելքով նման արտակարգ դեպքեր տեղի չեն ունեցել: Կենտրոն վարչական շրջանի Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի դիմաց, Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում և Ազատության հրապարակում կան մի քանի ծառեր, որոնք, եթե պատկան մարմինները կարճ ժամանակում չհեռացնեն, չի բացառվում, որ այդ ծառերի տապալման դեպքում կունենանք զոհեր կամ վիրավորներ: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ եղել են նաև դեպքեր, երբ պատկան մարմինները փորձել են հեռացնել վտանգավոր ծառը, և բնակիչները մի քանի բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բողոքի ակցիաներ են սկսել, մինչդեռ ո՞վ է պատասխան տալու, եթե, Աստված մի արասցե, այդ ոչ պիտանի, արդեն որդնած ծառերը դժբախտություն դառնան: Այդ ժամանակ պատասխանատվության սլաքը թեքվելու է պատկան մարմինների վրա: Գուցե ճիշտ կլինի՝ այդ ծառերը հեռացնելուց հետո տեղում նոր շիվե՞ր տնկվեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր