Դիլիջանի ոլորաններում մի քանի օր տապալված հսկայական եղևնիները պատուհաս են դարձել վարորդների համար. պատկան մարմիններն էլ «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Դիլիջանի ոլորանների որոշ հատվածներում երթևեկությունը վարորդների համար դարձել է փորձադաշտ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր առաջ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի ոլորաններում մեծ թվով տապալված ծառեր, չգիտես ինչու, պատկան մարմինների անգործության հետևանքով դարձել են վտանգավոր:
Ծառերի մեծ մասը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, ու եթե ցերեկային ժամերին վարորդնեը կարղ են նկատել տապալված ծառերը, ապա գիշերը, երբ փողոցի արտաքին լուսավորությունը անջատվում է, հնարավոր է երթևեկությունը վարորդների համար դառնա պատուհաս. ավտոմեքենաները կբախվեն տապալված ծառերին ու վթարն ապահովված է:
Ով է պատասխան տալու այս անգործության համար՝ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, դեռևս հստակ չէ, բայց որ պետք է հրատապ այդ տապալված ծառերը հեռացվեն ճանապարհից, դա ակնհայտ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։