211652_close_icon
views-count1076 դիտում article-date 22:31 27-04-2015

Եգիպտոսում ուղիղ հեռարձակվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագը. լուսանկարներ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի արտոնմամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցում Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն ս. պատարագ մատուցեց: Նա Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի ուղեկցությամբ Հայաստան էր ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով: Թևադրոս Բ պատրիարքն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսին, Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևորականներին: Հավարտ ս. պատարագի Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդն իրեն ուղեկցող հոգևորականների հետ աղոթեց նաև եկեղեցուն կից ս. Անանիայի մատուռում: Ապրիլի 21-ից չորս օր շարունակ ս. Անանիայի մատուռում Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևորականները մատուցել են ս. պատարագ, որոնց մասնակցում էին հայաստանաբնակ հայեր, սիրիահայեր, արաբախոս քրիստոնյաներ, եգիպտացիներ: Եգիպտոսի CTV Channel TV հեռուսատաընկերությունը ուղիղ եթեր էր հեռարձակում ս. Պատարագը, հայտնում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր