211652_close_icon
views-count988 դիտում article-date 16:02 16-10-2023

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ Սույն թվականի հոկտեմբերի 17-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք:

«Կճոյանի օրհնությամբ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև 16:30:
Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր