17774 դիտում
09:22 27-04-2015
«Կրկին փորձիր» մականվամբ պատգամավորը երևի էլ չի փորձի խախտել օրենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միայն Հայաստանում ՀՀ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ կարհամարհեն իրենց իսկ ընդունած օրենքը: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ վարորդները մեքենան վարելիս պարտադիր ամրակապված կլինեն, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության իրենց կատարած օրինախախտման համար, իսկ որոշ դեպքերում էլ մեքենան կտեղափոխվի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը Աբովյան փողոցում ԱԺ հաշվեկշռում գրանցված Hyundai մակնիշի 094 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը վստահ է, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և օրինախախտ պատգամավորը կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի որոշ վայ-պատգամավորներին ու չինովնիկներին, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, իսկ Ա. Աղաբաբյանը, ով Արմավիրում ավելի շատ հայտնի է «Կրկին փորձիր» մականվամբ, էլ չի փորձի խախտել ճանապարհային ոստիկանության կանոնները: Նա մի քանի անգամ Արմավիրում անցկացված ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել և ամեն անգամ պարտվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
36438 դիտում
11:17 11-02-2021
Արտակարգ դեպք Սևանի գաղությում․ ծառայողները կանխել են «կրկին փորձիր» գործողությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
58634 դիտում
14:17 09-04-2017
«Փորձիր G-Wagen-ով ծանոթանալ աղջկա հետ՝ կվախենա». կես միլիոն դոլար արժողությամբ Mercedes-AMG G63՝ Brabus-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
26739 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ