211652_close_icon
views-count33201 դիտում article-date 12:01 27-12-2019

Վաղարշապատի ոստիկանները իրականացրել են «Կրակոցներով մի՛ փորձիր ինքնահաստատվել» օպերացիան. բերման է ենթարկվել կրակողը՝ իր զենքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունները եղել են հավաստի և այդ քաղաքացին Պտղունք գյուղի բնակիչ, 37-ամյա Սարգիս Գրիգորյանն է, ով ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն 1-ին փողոցի թիվ 12/ա շենքի բակում իրեն պատկանող BMW մակնիշի 34 XՍ 448 համարանիշի ավտոմեքենայի միջից անկանոն կրակոցներ է արձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները ոչ միայն հայտնաբերել են կրակողին, այլև նրան պատկանող գազային ատրճանակը և BMW մակնիշի ավտոմեքենան, իսկ օպերացիան կրել է «Զինանոց. Համալիր կանխարգելիչ միջոցառման» շրջանակում՝ «Կրակոցներով մի՛ փորձիր ինքնահաստատվել» անվանումը: Դեպքի վայրում էլ հայտնաբերվել է կրակված պարկուճը: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր