Արսեն Ջուլֆալակյանը Սոֆիայում կրած հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարի շրջանակում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
Արսեն Ջուլֆալակյանն [url=https://www.facebook.com/arsen.julfalakyan?fref=ts]իր ֆեյսբուքյան էջում [/url]տեղադրել է լուսանկարներ՝ հաղթանակը նվիրելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին:
Չեմպիոնը պարգևատրության արարողությանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարզաշապիկով: