Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական գոտին և հաղթանակը նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
WBA-ի վարկածով թեթև քաշային անվանակարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Սյուզի Կենտիկյանը չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտում հաղթել է 39-ամյա ճապոնուհի Նաոկո Ֆուձիոկիին, ով մինչ այդ ոչ մի պարտություն չէր կրել:
10 ռաունդ տևած մենամարտում մրցավարները հաղթանակը միաձայն տվել են «Մարդասպան թագուհուն» ՝97:93, 97:94, 96:94: Հարկ է նշել, որ Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է իր 34-րդ հաղթանակը:
Կենտիկյանը իր հաղթանակը նվիրել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։