211652_close_icon
views-count4718 դիտում article-date 20:25 24-04-2015

Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև. Արթուր Աբրահամ. ֆոտոշարք

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը եւ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: "Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Մենք` աշխարհասփյուռ հայերս, շարունակելու ենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ",- նշել է Արթուր Աբրահամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր