1373 դիտում
17:25 24-04-2015
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն
«Ապրիլի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», - ընդգծել է գլխավոր քարտուղարը:
«Ես կիսում եմ ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների և հետնորդների վիշտը», - ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Խիզախության և դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը և բարդությանը, որոնց այսօր առերեսվում է աշխարհը»,- հայտարարել է նա:
Գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի աշնանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում ս.թ. հոկտեմբերի 30-ին և 31-ին:
Նշենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012թ.-ից ի վեր»:
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
20:14 08-10-2015
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը վերապատրաստում է հայ ուսուցիչներին
1621 դիտում
18:53 26-12-2014
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել
Այս բաժնից
952 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
931 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք
1834 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին