1597 դիտում
18:53 26-12-2014
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել
Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 2-ից, և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ առկա են որոշակի իրավական հետևանքներ: Օրենսդրական դաշտի փոփոխությունները վերաբերում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական հսկողության ենթակա պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգության չափանիշներին, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և ապրանքների գրանցմանը:
Այդ առթիվ հայտնում ենք, որ 2015թ. հունվարի 2-ից սկսած` Հայաստանի Հանրապետության տարածք կարող են ներմուծվել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքատեսակներ արտադրող, վերամշակող և պահպանող միայն այն ընկերությունների այն ապրանքատեսակները, որոնք գրանցված են ԵՏՄ անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության երրորդ երկրների ռեեստրում (ռեեստրին կարող եք ծանոթանալ ssfs.am կայքում` հետևյալ հղմամբ՝ http://ssfs.am/hy/main/content/id/1856/): Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի N1205-Ն որոշման առաջին հավելվածով:
2015թ. հունվարի 2-ից հետո երրորդ երկրների ռեեստրում չգրանցված կազմակերպությունների ներառումը ռեեստրում կատարվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման, Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին» N1228-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Հարցերի դեպքում զանգահարեք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «թեժ գծի» հեռախոսահամարով՝ 010 20 60 40:
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
652 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
955 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
580 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան