211652_close_icon
views-count1609 դիտում article-date 09:55 24-04-2015

Հայաստանը ողջունում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունը. Է. Նալբանդյան

Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված հայտարարությունը։ Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։ Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագին՝ Գերմանիայի նախագահը Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. Մեծ եղեռնը կոչեց «Ցեղասպանություն» եզրույթով: Պատմություն մեջ առաջին անգամ Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր