Հայաստանը ողջունում է Լիբանանի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման գործընթացում. Էդվարդ Նալբանդյան
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի մոտեցումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա տեղեկացրեց, որ Լիբանանի մոտեցումը հիմնված է այն առաջարկների վրա, որոնք արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից։
«Հայաստանը կողմը ողջունում է ԼՂ հարցի կարգավորման գործընթացում Լիբանանի Հանրապետության դիրքորոշումը: Այդ դիրքորոշումն ի աջակցություն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին, իսկ Մինսկի խմբի նախագահների համապատասխան մոտեցումները հայտնի են», - ասաց արտգործնախարարը։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/02/22/1089759/]Հիշեցնենք[/url], որ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով: Իսկ ավելի ուշ երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: