1290 դիտում
16:37 23-04-2015
23-ամյա երիտասարդը հորեղբոր որդու հետ «Կալիենտե» պարային ակումբին հարակից տարածքում դանակի գործադրմամբ խախտել է հասարարական կարգը
23-ամյա Վահե Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կալիենտե» պարային ակումբի հարակից տարածքում մի խումբ անձանց` իր հորեղբոր որդի` 27-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանի հետ կատարել է խուլիգանություն, այն է` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով` անտեսելով առաջացած տարաձայնության՝ արդեն իսկ հարթված լինելու հանգամանքը:
27-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Կալիենտե» պարային ակումբի հարակից տարածքում, մի խումբ անձանց` իր հորեղբոր որդի Վահե Մարտիրոսյանի և քրեական գործի նախաքննությամբ ինքնությունները չպարզված երկու այլ անձանց հետ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, այն է` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6, 9-րդ կետերով եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
18:57 13-03-2014
30-ամյա երիտասարդը հորեղբոր որդու հետ աղջիկ է փախցրել
1753 դիտում
17:23 02-12-2014
22-ամյա երիտասարդը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և դիմադրել ոստիկաններին
Այս բաժնից
502 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
583 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան