211652_close_icon
views-count2452 դիտում article-date 18:57 13-03-2014

30-ամյա երիտասարդը հորեղբոր որդու հետ աղջիկ է փախցրել

30-ամյա Սևակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատավան գյուղի բնակչուհի Քրիստինե Ղազարյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով հորեղբոր որդու՝ Նորիկ Սարգսյանի հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է Ք. Ղազարյանի առևանգումը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը կողմերին է ուղարկվել մարտի 12-ին եւ քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր