22-ամյա երիտասարդը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և դիմադրել ոստիկաններին
22-ամյա Մյասնիկ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մարալիկ քաղաքում դիտավորությամբ մոտ 5 րոպե տեւողությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եվ զուգորդվել հասարարական կարգի պահպանություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող եւ նրա կողմից հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկաններին դիմադրություն ցույց տալով:
Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: