1017 դիտում
14:15 23-04-2015
Վարչապետն ընդունել է ֆրանսիական SAUR ընկերության գործադիր նախագահին
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական SAUR` ջրային ռեսուրսների կառավարման և շահագործման ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լը Կոնտին:
Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա շարունակական զարգացումը:
Իր հերթին Ժերոմ Լը Կոնտը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ փոխգործակցությունը և նշել, որ SAUR ընկերությունը պատրաստակամ է ակտիվացնել և խորացնել գործունեությունը մեր երկրում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա համագործակցության ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
13:40 12-05-2014
Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին
901 դիտում
15:39 19-11-2014
Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին
1053 դիտում
19:36 01-06-2015
Նախագահն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոյին
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով