Ցեղասպանության զոհ՝ մտավորականների հիշատակին նվիրված համերգ` Ստամբուլում
Ապրիլի 22-ին Ստամբուլի Կոնգրես Կենտրոնում տեղի է ունեցել մշակութային աննախադեպ իրադարձություն՝ համերգ նվիրված Ցեղասպանության զոհ՝ մտավորականների հիշատակին: Սփյուռքահայ անվանի կատարողներ հանդես են եկել երաժշտական համարներով ու ասմունքով: Այս բացառիկ ծրագիրն իրականացրել են Քալան Մյուզիք եւ Անադոլու Քյուլթուր կազմակերպությունները:
Վերջինի ղեկավարը նշել է, որ այդկերպ փորձում են լսելի դարձնել այն մտավորականների ձայները, որոնք 100 տարի առաջ ձերբակալվել ու մահվան են դատապարտվել: Եթե այդ մտավորականներն ու մշակութային գործիչները ողջ մնային բազմաթիվ սերունդներ կկրթեին:
Նաև հավելել է, որ Ցեղասպանության պատճառով ոչնչացվել է մշակութային ամենաուժեղ շերտերից մեկը, իսկ այն, ինչ անում են հիմա, դրա վերականգնման փորձերն են: