211652_close_icon
views-count1019 դիտում article-date 22:28 20-10-2015

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում

Հոկտեմբերի 17-ին ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովի հովանու ներքո կազմակերպված միջոցառման ընթացքում գերմանաբնակ հայ երաժիշտներ Լուսինե Խաչատրյանը, Միքայել Հախնազարյանը և Կորյուն Ասատրյանը կատարեցին Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեսանդրո Մարչելոյի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները: Համերգի սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը, Էրֆուրտի քաղաքապետ Թամարա Թիրբախը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և «Արևելք-Արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար Կլաուս Գալասը: Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, Թյուրինգիայի կառավարության և Էրֆուրտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Նմանատիպ նյութեր