5191 դիտում
10:09 23-04-2015
Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ը Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչներից ահազանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը: Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, և աղբը Աղստև գետը լցնելը, երբեմն նաև թաքուն՝ ավելորդ աչքից հեռու, մեծ դժվարություն չի ներկայացնում: Ըստ բնակիչների՝ արդյունքում գետի հունով մեկ, ինչպես նաև՝ ողջ քաղաքում, հակասանիտարական վիճակ է ստեղծվել:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի հետ կապված Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից մեկնաբանություն ստանալ՝ պարզելու համար, թե ինչու քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Աղստևի ափին գործող օբյեկտներն իրենց աղբը չլցնեն գետը: Վարդան Ղալումյանն ի պատասխան՝ ասաց, թե այս օրերին գետը վարարել է և ափերից դուրս եկել, ու անհասկանալի է, թե ինչու են բնակիչները նման բողոք ներկայացնում: Ըստ նրա՝ գետը հունից դուրս գալով՝ մի քանի խանութներ նույնիսկ ջրով ողողել է: Այլ կերպ ասած, բնությունն արդեն ինքը խնդիրը հոգացել է և աղբը քշել-տարել է: Քաղաքապետը վստահեցրեց նաև, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3617 դիտում
18:51 24-07-2022
Աղստև գետի ափին նույն տեղում կենցաղային աղբ է, իսկ 5 մետր այն կողմ՝ աղբամանները. Սամվել Պիպոյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը