Աֆղանստանում վերջին օրերին ռազմական հատուկ գործողության ընթացքում 20 զինյալ է ոչնչացվել, տեղեկացնում է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Եւս 25 զինյալ վիրավորվել է: ԱՖղանստանի զինվորներին հաջողվել է վնասազերծել զինյալներին պատկանող 10 ական եւ այլ պայթուցիկ նյութեր: Հատուկ գործողության ընթացքում 2 բանակային է սպանվել:
ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինված ուժերն արդեն ավարտում են Աֆղանստանում հակաահաբեկչական միջոցառումները:
Այդ առաքելության համար Աֆղանստան էր ուղարկվել 12 հազար մարդ: