ՌԴ-ում 17-րդ դարի եկեղեցի է այրվել
Ռուսաստանի Պսկովի շրջանի Զայանյե գյուղում այրվել է Նիկոյալ Հրաշագործի փայտե եկեղեցին, որը 17-րդ դարի ճարտարապետության հուշարձան է համարվում: Եկեղեցին ամբողջությամբ ոչնչացել է:
Բարեբախտաբար, տեղի բնակիչներին հաջողվել է փրկել սրբապատկերները: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է գիշերը: Ժամանելուց 1.5 ժամ հետո փրկարարներին հաջողվել է մարել կրակը:
Հրդեհի պատճառները հայտնի չեն: Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին կառուցվել է 1629-1646 թվականներին: 1899-ին վերակառուցվել է: Սովետական տարիներին լքված է եղել, բայց մինչեւ այրվելը գործել է: