ԵԽԽՎ-ն ապրիլի 23-ին կամ 24-ին Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն կընդունի
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գարնանային նստաշրջանում ապրիլի 23-ին կամ 24-ին կընդունի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն: Տեքստն արդեն ստորագրել են ԵԽԽՎ շուրջ 200 պատվիրակներ:
Հայտարարությամբ դատապարտվում են ցեղասպանությունները, մասնավորապես` Հայոց ցեղասպանությունը: