Վրաստանի պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ, որտեղ այսօր ԵԽԽՎ նստաշրջանում զեկույցով հանդես կգա, հաղորդում է Georgia Online-ը:
Պատվիրակության կազմում ընդգրկվել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն և պատգամավորներ Իրակլի Չիկովանին, Չիորա Տակտակիշվիլին, Լևան Բերձենիշվիլին, Գուգուլի Մագրաձեն, Տինատին Բոկուչավան, Էկա Բեսելիան և Գեորգի Կանդելակին:
Զեկույցը ներկայացնելու են համազեկուցողներ Մայքլ Յենսենը և Բորիս Ցիլևիչը: Զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրվելու Վրաստանում քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդման դեպքերին, կշեշտադրվեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի դեմ հարուցված գործերը:
Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը մտադիր է վիճարկել այն և փոփոխել այդ ձևակերպումը, որը պատրաստել են համազեկուցողները: